Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած նոր պատժամիջոցները մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով՝ հայտնում է Mehr-ը։ «Նոր պատժամիջոցները ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խոր և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ               
 

Ասում են...

Ասում են...
23.06.2017 | 08:31

...թե այն բանից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը հարցրեց Կարեն Կարապետյանին` 2018-ից հետո մնալո՞ւ է վարչապետ, նա վերստին փակագծերը չբացեց։ Սակայն վարչապետի փոխարեն հարցին ուղիղ տեքստով պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (իսկ նա, հաստատապես, առանց նախագահականի համաձայնության նման բան չէր ասի).

«2018-ին ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։ Կարեն Կարապետյանի անունը չհնչեց։ Ասում են` սա ոչ միայն «մեսիջ» է ողջ քաղաքական դաշտին, այլև հենց Կարեն Կարապետյանին։ Ասում են նաև, թե Շարմազանովի հայտարարությունը չափազանց վատ է ընդունվել նաև ՀՀԿ-ում. շատերը պնդում են, թե նման կոպիտ շեշտադրում չպետք է արվեր։

Դիտվել է՝ 28719

Մեկնաբանություններ